1. Ավանդի ընդունման հիմքը Բանկի և Ավանդատուի միջև կնքված Բանկային ավանդի հայտ-պայմանագիրն է: Բանկային ավանդի հայտ-պայմանագրի ձևը գրավոր է:

2. Ավանդը կարող է ներդրվել Բանկ երրորդ անձի անունով: Ընդ որում, երրորդ անձը կարող է լինել նաև անչափահաս անձ: Երրորդ անձը ավանդատուի իրավունքներ ձեռք է բերում այդ իրավունքների վրա հիմնված առաջին իսկ պահանջը Բանկի սահմանած ձևանմուշով Բանկ ներկայացնելու պահից, ընդ որում, եթե երրորդ անձը անչափահաս է, ապա նշված պահանջը նա կարող է Բանկ ներկայացնել 18 տարին լրանալուց հետո, իսկ մինչ այդ` նման իրավունքը վերապահված է անչափահաս անձի օրինական ներկայացուցչին(ներին): Մինչև երրորդ անձի կողմից ավանդատուի իրավունքների վրա հիմնված պահանջը Բանկ ներկայացնելը, ավանդը տնօրինում է ավանդը ներդնող անձը, ով ստորագրել է Հայտ-պայմանագիրը՝ համաձայն Հատ-պայմանագրով տրված հանձնարարականների և պայմանների:

3. Բանկում ժամկետային ավանդ ներդնող Ավանդատուի համար Բանկը բացում է բանկային հաշիվ ՀՀ դրամով, իսկ արտարժույթով ժամկետային ավանդ ներդնելու դեպքում՝ նաև բանկային հաշիվ Ավանդի արժույթով: Ավանդի արժույթով բանկային հաշիվ բացելու դեպքում հաշվի բացման միջնորդավճար չի գանձվում:

 

1.       Հաշվի բացման միջնորդավճար [1] 

 

1.1. ՀՀ դրամով հաշիվներ

 

1.1.1. ՀՀ քաղաքացի հանդիսացող հաճախորդների համար

անվճար

1.1.2. ՀՀ քաղաքացի չհանդիսացող հաճախորդների համար [2]

5,000 ՀՀ դրամ

1.2.Արտարժույթով հաշիվներ

 

1.2.1. Երևան քաղաքում գտնվող  Բանկի մասնաճյուղերում  

1,000 ՀՀ դրամ՝ յուրաքանչյուր հաշվի համար

1.2.2.  Երևան քաղաքից դուրս գտնվող Բանկի մասնաճյուղերում

500 ՀՀ դրամ՝ յուրաքանչյուր հաշվի համար

1.2.3.  Ինտերնետ-Բանկինգ/Մոբայլ-Բանկինգ համակարգով բացելու դեպքում

անվճար

2.    Հաշվի նվազագույն մնացորդ [3] 

չի կիրառվում

3.    Հաշվի վարում [4] 

 

3.1.Օրացուցային կիսամյակի ընթացքում հաճախորդի հաշիվներով նվազագույնը 150,000 ՀՀ դրամին համարժեք շրջանառության առկայության կամ հաշիվների միջին օրական մնացորդը 50,000 ՀՀ դրամը գերազանցելու դեպքում

անվճար

3.2.Օրացուցային կիսամյակի ընթացքում հաճախորդի որևէ հաշվով 150,000 ՀՀ դրամից փոքր շրջանառության կամ հաշվի միջին օրական մնացորդը 50,000 ՀՀ դրամից պակաս լինելու դեպքում 

1,000 ՀՀ դրամ յուրաքանչյուր օրացուցային կիսամյակի համար

[1] Բանկային ծառայություններից օգտվելիս անհրաժեշտ է բացել ՀՀ դրամով բանկային հաշիվ: Ժամկետային ավանդ ներդնելիս, պարտատոմս ձեռքբերելիս, պահատուփ բացելիս, բրոքերային հաշիվ բացելիս հաշվի բացման միջնորդավճար չի գանձում:

[2] Միջնորդավճարը գանձվում է միայն առաջին դրամային հաշվի բացման համար:

[3] Հաշվի դրական մնացորդի վրա հաշվարկվող տարեկան տոկոսադրույքը սահմանվում է 0%:

[4] Հաճախորդի որևէ հաշվի շրջանառությունը (այդ թվում քարտային) տարածվում է հաճախորդի մնացած բոլոր հաշիվների վրա (այս դրույթը գործում է միայն միջնորդավճարի գանձման տեսանկյունից): Ընդ որում, եթե հաճախորդը ունի գործող քարտին կից քարտային հաշիվ միայն, ապա միջնորդավճարը չի գանձվում, իսկ փակված քարտին կից քարտային հաշվի դեպքում միջնորդավճարը գանձվում է: Միջնորդավճարը գանձվում է յուրաքանչյուր օրացուցային կիսամյակին հաջորդող երկու շաբաթվա ընթացքում:

Նախորդ 12 ամիսների ընթացքում բոլոր հաշիվներով շրջանառության բացակայության դեպքում հաճախորդի հաշվով դեբետագրումը սահմանափակվում է յուրաքանչյուր օրացուցային եռամսյակին հաջորդող երկու շաբաթվա ընթացքում:

Նախորդ 12 ամիսների ընթացքում հաշվով շրջանառության բացակայության և մնացորդի զրոյական լինելու դեպքում հաճախորդի հաշիվը փակվում է յուրաքանչյուր օրացուցային կիսամյակին հաջորդող երկու շաբաթվա ընթացքում:

Հաշվի վարման միջնորդավճար չի գանձվում բրոքերային հաշիվներ ունեցող հաճախորդների դեպքում:

 

4. Բանկում հաշիվ բացելու և ավանդի համար անհրաժեշտ փաստաթղթերին և տեղեկություններին կարող եք ծանոթանալ այստեղ:

5. Բանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին (նման պահանջի առկայության դեպքում)։

6. Բանկի կողմից կնքված պայմանագրերը, համաձայնագրերը, համագործակցությունները, կամ անդամակցությունները ուղղակի ազդեցություն կարող են ունենալ հաճախորդների հաշիվների բացման և սպասարման վրա (օրինակ՝ «Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն ֆինանսական կազմակերպությունը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում»)։

7. Հաշիվների քաղվածքը Բանկը տրամադրում է հաճախորդին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և/կամ Հաճախորդի հետ համաձայնեցված պարբերականությամբ և եղանակով: ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՁԵՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ: ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄՆ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է: ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է 24/7 ՌԵԺԻՄՈՎ, ԶԵՐԾ Է ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԵՐԻՑ ԵՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ:

Հաշվից քաղվածքները տրամադրվում են հետևյալ սակագներով.

 

Քաղվածքի տրամադրման միջնորդավճար

 

Մինչև 1 տարի վաղեմություն ունեցող քաղվածքի, քաղվածքի կրկնօրինակի կամ էլեկտրոնային ձևով պահվող այլ փաստաթղթի տրամադրում

անվճար

1 տարուց ավել վաղեմություն ունեցող քաղվածքի, քաղվածքի կրկնօրինակի տրամադրում կամ էլեկտրոնային ձևով պահվող այլ փաստաթղթի տրամադրում

5,000 ՀՀ դրամ`ներառյալ ԱԱՀ, յուրաքանչյուր հաշվի յուրաքանչյուր տարվա քաղվածքի համար

Ցանկացած վաղեմության քաղվածքի ուղարկում հաճախորդի էլեկտրոնային փոստի հասցեին առանց դրոշմակնիքի

անվճար

 

Քաղվածքի առաքման միջնորդավճար

 

Էլեկտրոնային փոստով

անվճար

Փոստով` ՀՀ տարածքում

Ամսական 1,000 ՀՀ դրամ` ներառյալ ԱԱՀ

Փոստով` ՀՀ տարածքից դուրս*

Համաձայն փոստային ծառայության կողմից ներկայացված ծախսերի

 

*Առաքումը կատարվում է ռեգուլյար փոստի միջոցով:


 

8. Բանկը տոկոսների հաշվարկը կատարում է` որպես բաժանարար հիմք ընդունելով 1/365 օր հարաբերակցությունը:

9. Տոկոսների հաշվարկը իրականացվում է Ավանդի` Բանկ մուտք լինելու օրվանից մինչև այն ավանդատուին վերադարձնելու կամ ավանդատուի հաշվից այլ հիմքերով դուրս գրելու օրվան նախորդող օրն ընկած ժամանակահատվածի օրացուցային օրերի համար:

10. Ավանդատուի բանկային հաշվին մուտքագրված տոկոսագումարը ենթակա է հարկման եկամտահարկով` ՀՀ տարածքում ՀՀ հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով 10% տոկոսադրույքով, ԼՂՀ տարածքում ԼՂՀ հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով 5 % տոկոսադրույքով:

11. Ավանդային պայմանագրով կարող է նախատեսվել տոկոսների վճարման հետևյալ եղանակներից մեկը`

11.1 Տոկոսների ամսական վճարում` տոկոսագումարի վճարման այն ձևն է, որի դեպքում ավանդի դիմաց հաշվարկված տոկոսագումարները, ավանդի ներդրման օրվանից հաշված, յուրաքանչյուր ամիս հաշվեգրվում են Ավանդատուի բանկային հաշվին: Հաշվեգրված տոկոսագումարից գանձվում է եկամտահարկ:

11.2 Ամսական տոկոսների կապիտալացում` տոկոսագումարի վճարման այն ձևն է, որի դեպքում ավանդի դիմաց հաշվարկված տոկոսագումարները, ավանդի ներդրման օրվանից հաշված, յուրաքանչյուր հաջորդ ամսվա ավանդի ներդրման օրը կամ հաջորդող բանկային օրը եկամտահարկով գանձվելուց հետո հաշվեգրվում են ավանդի մայր գումարին, և տոկոսների հաշվարկը շարունակվում է դրանց և ավանդի մայր գումարի հանրագումարի նկատմամբ: Բարդ տոկոսով ներդրված ավանդների պայմանագրի ժամկետը պետք է լինի առնվազն 60 օր:

11.3 Տոկոսների եռամսյակային վճարում` տոկոսագումարի վճարման այն ձևն է, որի դեպքում ավանդի դիմաց հաշվարկված տոկոսագումարները, ավանդի ներդրման օրվանից հաշված, յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ եռամսյակի վերջին օրը հաշվեգրվում են Ավանդատուի բանկային հաշվին: Հաշվեգրված տոկոսագումարից գանձվում է եկամտահարկ:

11.4 Եռամսյակային տոկոսների կապիտալացում` տոկոսագումարի վճարման այն ձևն է, որի դեպքում ավանդի դիմաց հաշվարկված տոկոսագումարները, ավանդի ներդրման օրվանից հաշված, յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ ավանդի ներդրման օրը կամ հաջորդող բանկային օրը եկամտահարկով գանձվելուց հետո հաշվեգրվում են ավանդի մայր գումարին, և տոկոսների հաշվարկը շարունակվում է դրանց և ավանդի մայր գումարի հանրագումարի նկատմամբ:

11.5 Տոկոսների տարեկան վճարում` տոկոսագումարի վճարման այն ձևն է, որի դեպքում ավանդի դիմաց հաշվարկված տոկոսագումարները, ավանդի ներդրման օրվանից հաշված, տարին մեկ անգամ տարվա վերջին օրը հաշվեգրվում են Ավանդատուի բանկային հաշվին: Հաշվեգրված տոկոսագումարից գանձվում է եկամտահարկ:

11.6 Տոկոսների տարեկան կապիտալացում` տոկոսագումարի վճարման այն ձևն է, որի դեպքում ավանդի դիմաց հաշվարկված տոկոսագումարները, ավանդի ներդրման օրվանից հաշված, տարին մեկ անգամ ավանդի ներդրման օրը կամ հաջորդող բանկային օրը եկամտահարկով գանձվելուց հետո հաշվեգրվում են ավանդի մայր գումարին, և տոկոսների հաշվարկը շարունակվում է դրանց և ավանդի մայր գումարի հանրագումարի նկատմամբ:

11.7 Տոկոսների վճարում ժամկետի սկզբում` տոկոսագումարի վճարման այն ձևն է, որի դեպքում ավանդի գործողության ամբողջ ժամանակահատվածի համար տոկոսագումարները հաշվեգրվում են Ավանդատուի հաշվին ավանդի ներդրման օրը: Հաշվեգրված տոկոսագումարից գանձվում է եկամտահարկ:

12. Բանկային ավանդի հայտ-պայմանագրով սահմանված Ավանդի համար տոկոսների չափը ավանդի գործողության ընթացքում Բանկի կողմից ենթակա չէ միակողմանիորեն նվազեցման:

13. Բանկային ավանդի հայտ-պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվում է բանկային ավանդի հայտ-պայմանագրով և ֆիզիկական անձանց համար ավանդի պայմաններով սահմանված դեպքերում և կարգով:

14. Բանկը պարտավոր է Ավանդը կամ դրա մի մասը վերադարձնել ավանդատուի առաջին իսկ պահանջով: Սույն պայմաններով սամանված կարգով, Ավանադատուի առաջին իսկ պահանջով Ավանդի գումարը ժամկետից շուտ պահանջվելու դեպքում Բանկը Ավանդատուի կողմից ներկայացված դիմումի հիման վրա կատարում է վերահաշվարկ և վերադարձնում է վերահաշվարկման արդյունքում մնացած Ավանդի գումարը: Այդ դեպքում հաճախորդին վճարվում է տոկոսագումար` ավանդային պայմանագրով սահմանված տոկոսադրույքի փոխարեն տարեկան 0.1% տոկոսադրույքով: Այն դեպքում, երբ ավանդատուին արդեն վճարվել են տոկոսներ, որոնք վերահաշվարկման արդյունքում ենթակա են հետ գանձման, Ավանդի մայր գումարից նվազեցվում է վճարված տոկոսագումարների և տարեկան 0.1% տոկոսադրույքով հաշվարկված տոկոսագումարների տարբերությունը: Սույն կետը կիրառվում է, եթե ավանդի պայմաններով և/կամ պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

15. Եթե ավանդատուն ավանդի ժամկետի ավարտից հետո չի պահանջում վճարել ավանդի գումարը, ապա ըստ հայտ-պայմանագրում կատարված նշումի` կա´մ երկարաձգվում է պայմանագրի գործողության ժամկետը հայտ-պայմանագրով սահմանված պայմաններով և երկարաձգման պահին բանկում գործող տոկոսադրույքով, կա´մ ավանդի գումարը փոխանցվում է ավանդատուի բանկային հաշվին, որի նկատմամբ կիրառվում են բանկային հաշվի համար նախատեսված պայմանները:

16. Ավանդատուի մահվան դեպքում Ավանդի տոկոսների հավելագրումը շարունակվում է մինչև բանկային ավանդի հայտ-պայմանագրի գործողության ժամկետի ավարտը, որից հետո Բանկը Ավանդը և հավելագրված տոկոսները փոխանցում է Ավանդատուի բանկային հաշվին: Տվյալ դեպքում նշված գումարները Ավանդատուի ժառանգներին են տրվում նշված գումարների նկատմամբ վերջիններիս սեփականության իրավունքը հաստատող օրենքով սահանված կարգով ժառանգության պատշաճ ձևակերպման և այդ փաստը հավաստող փաստաթղթերը բանկ ներկայացնելու դեպքում:

17. Ավանդների հատուցման երաշխավորող է հանդիսանում Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը(գտնվելու վայրը՝ ՀՀ, ք. Երևան, 0010 Խորենացի 15, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն)` «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն: Օրենքով սահմանված են ավանդների երաշխավորման հետևյալ չափերը.

18. Ավանդային հայտ-պայմանագրից ծագած վեճերն ու տարաձայնությունները լուծվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Տաuը միլիոն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթով գումարը չգերազանցող գույքային պահանջի դեպքում ծագած վեճերն ու տարաձայնությունները կարող են լուծվել ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:

Հայտարարություն` ֆիզիկական անձը հնարավորություն ունի ներկայացնելու ֆինանսական կազմակերպության և սպառողի միջև կնքվող գործարքից բխող պահանջները Ֆինանսական համակարգի հաշտարարին: «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ կնքել է համաձայնագիր, որը տարածվում է միայն այն պահանջների վրա, որոնց գույքային պահանջի չափը չի գերազանցում 250.000 ՀՀ դրամ կամ դրան համարժեք արտարժույթը և գործարքի գումարի չափը չի գերազանցում 500.000 ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը:

Բանկի որոշմամբ Ավանդատուին կարող է տրամադրվել վարկ, վերականգնվող կամ չվերականգնվող քարտով վարկային գիծ (դեբետային կամ կրեդիտային քարտով) ՝ հետևյալ պայմաններով.

Արժույթ

Տոկոսադրույք

Վարկ(վարկային գիծ)/Ավանդ հարաբերակցություն (LTV)

Ավանդի արժույթով

Ավանդի տոկոսադրույք + 4%

Մինչև 90%

Ավանդի արժույթից տարբերվող արժույթով

Մանրածախ վարկավորման պայմաններով սահմանված տոկոսադրույք

Մինչև 70%

Վարկային քարտով պարտավորությունները ժամանակին չմարելու դեպքում Բանկն իրավունք ունի անակցեպտ գանձել պարտավորության գումարը Ավանդի գումարից:

Վարկային գիծ/ավանդ հարաբերակցության մեջ ավանդի գումարը ներառվում է ժամկետի սկզբում վճարված տոկոսագումարը նվազեցնելուց հետո: