Ամերիաբանկում կարող եք ժամեկտային ավանդ ներդնել ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, եվրոյով և ՌԴ ռուբլով 30-1825 օր ժամկետով: Նույն արժույթներով կարող եք ներդնել նաև անժամկետ խնայողական ավանդ:

Ավանդների տոկոսադրույքներին և այլ պայմաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով` «Ամերիա» ավանդ, «Խնայողական» ավանդ:

Ժամկետային ավանդը հնարավոր է դադարեցնել և գումարը ստանալ ցանկացած պահի , սակայն կախված ավանդի տեսակից` կուտակված տոկոսագումարը կվերահաշվարկվի այլ տոկոսադրույքով: Մանրամասներին կարող եք ծանոթանալ «Ամերիա» ավանդի էջում: «Խնայողական» ավանդի գումարը ցանկացած պահի կարող եք ստանալ առանց տոկոսագումարի վերահաշվարկի:
Կանխիկ միջոցների տրամադրումն իրականացվում է հաճախորդի կողմից գումարը ստանալու նախորդ աշխատանքային օրը ներկայացված հայտի հիման վրա, եթե գումարը գերազանցում է 30 մլն ՀՀ դրամը, 100,000 ԱՄՆ դոլարը և 30,000 եվրոն և 1 մլն ՀՀ դրամին համարժեք արտարժույթը` մյուս արտարժույթների համար` գլխամասային գրասենյակում: Երևան քաղաքի բանկի տարածքային ստորաբաժանումների համար սահմանվում է հետևյալ սահմանաչափը` 20 մլն ՀՀ դրամ, 25,000 ԱՄՆ դոլար և 15,000 եվրո, իսկ Երևան քաղաքից դուրս բանկի տարածքային ստորաբաժանումներում` 10 մլն ՀՀ դրամ, 20,000 ԱՄՆ դոլար և 10,000 եվրո: Երևան քաղաքից դուրս մասնաճյուղերի դեպքում նշված սահմանաչափը գերազանցող կանխիկի տրամադրումը իրականացվում է հաճախորդի կողմից հայտը ներկայացնելուց հետո մինչև 5 աշխատանքային օրվա ընթացքում:

Ավանդ ներդնելու համար ֆիզիկական անձանց անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայությունների համարանիշ: Մանրամասների և իրավաբանական անձանց համար պահանջվող փաստաթղթերի ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով: