Խնայողական Հաշիվ
Խնայողական հաշիվը հաշվի այն տեսակն է, որի դեպքում հաճախորդը հաշվի սպասարկման ողջ ժամկետի ընթացքում իրավունք ունի ավելացնել և նվազեցնել հաշվի մնացորդը: Խնայողական հաշվի դիմաց տոկոսները հաշվարկվում են խնայողական հաշվի փաստացի մնացորդի նկատմամբ: Խնայողական հաշվի հաշվետերը իրավունք ունի խնայողական հաշվի գումարները օգտագործել առանց սահմանափակումների: Խնայողական հաշվի մնացորդը սահմանված նվազագույն մնացորդից փոքր լինելու դեպքում հաճախորդի խնայողական հաշվին վճարվում է տոկոսագումար տարեկան 0.1% տոկոսադրույքի չափով:
Կառուցեք Ձեր ավանդը Ձեր նախընտրած պայմաններով
Խնայողական հաշիվը հաշվի այն տեսակն է, որի դեպքում հաճախորդը հաշվի սպասարկման ողջ ժամկետի ընթացքում իրավունք ունի ավելացնել և նվազեցնել հաշվի մնացորդը:
Բանկը Հաճախորդի համար բացում է խնայողական հաշիվ` Հաճախորդի կողմից ստացված հաշվի բացման հայտի/հայտ-պայմանագրի հիման վրա 1 /մեկ/ աշխատանքային օրվա ընթացքում:
Խնայողական հաշիվը բացվում է ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, եվրոյով, ՌԴ ռուբլով: Խնայողական հաշիվներով գործառնությունները կատարվում են խնայողական հաշվի արժույթով` բացառությամբ արժութային գործառնությունների և Բանկի կողմից գանձվող միջնորդավճարների, որոնք վճարվում են ՀՀ դրամով: Արտարժույթի փոխանակումը կատարվում է տվյալ պահին Բանկի կողմից սահմանված փոխարժեքով:
Խնայողական հաշվի բացման պահին սկզբնական նվազագույն մնացորդ չի պահանջվում:
Խնայողական հաշվով կատարվող հնարավոր գործառնություններն են.
Խնայողական հաշիվ բացելիս Բանկի հաճախորդի համար բացվում է ՀՀ դրամով ընթացիկ բանկային հաշիվ:
Խնայողական հաշվի բացման համար անհրաժեշտ փաստաթղթերին և տեղեկություններին կարող եք ծանոթանալ այստեղ:
Բանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին (նման պահանջի առկայության դեպքում)։
Բանկի կողմից կնքված պայմանագրերը, համաձայնագրերը, համագործակցությունները, կամ անդամակցությունները ուղղակի ազդեցություն կարող են ունենալ հաճախորդների հաշիվների բացման և սպասարման վրա (օրինակ՝ «Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն ֆինանսական կազմակերպությունը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում»)։
Խնայողական հաշվի պայմանագիրը գործում է անորոշ ժամկետով և կարող է վաղաժամկետ դադարել հետևյալ դեպքերում.
Տոկոսների հաշվարկման կարգը
Ուշադրություն: Ձեր հաշվում առկա միջոցների նկատմամբ տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս, թե որքան եկամուտ կստանաք դուք՝ ձեր կողմից ավանդի հետ կապված պարտադիր վճարներ կատարելու եվ սահմանված պարբերականությամբ վաստակած տոկոսագումարները ստանալու արդյունքում:
Տոկոսների հաշվարկը իրականացվում է խնայողական հաշվին գումարը մուտքագրելու օրվանից մինչև այն հաճախորդին վերադարձնելու կամ հաճախորդի հաշվից այլ հիմքերով դուրս գրելու օրվան նախորդող օրն ընկած ժամանակահատվածի օրացուցային օրերի համար:
Խնայողական հաշվի մնացորդի դիմաց տոկոսագումարները հաշվարկվում են օրական կտրվածքով, այդ օրվա դրությամբ հաշվին առկա դրական փաստացի մնացորդի վրա, և հաշվարկված տոկոսագումարները վճարվում են օրացուցային տարվա յուրաքանչյուր ամսվա վերջում` գումարվելով հաշվի մնացորդին: Հաճախորդին տոկոսագումարները վճարվում են հաշվի արժույթով:
Բանկը տոկոսների հաշվարկը կատարում է` որպես բաժանարար հիմք ընդունելով 1/365 օր հարաբերակցությունը:
Խնայողական հաշվի հայտ-պայմանագրով սահմանված խնայողական հաշվի համար տոկոսների չափը Բանկի կողմից կարող է միակողմանիորեն փոփոխվել: Այդ մասին Բանկը առնվազն տասնհինգ օր առաջ պետք է ծանուցի հաճախորդներին:
Խնայողական հաշվին մուտքագրված տոկոսագումարը ենթակա է հարկման եկամտային հարկով` ՀՀ հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով 10% տոկոսադրույքով:
Հաշվի քաղվածքը Բանկը տրամադրում է հաճախորդին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և/կամ Հաճախորդի հետ համաձայնեցված պարբերականությամբ և հաղորդակցման եղանակով: «ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ԲԱՆԿԻ ՀԵՏ ՁԵՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ: ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է: ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է 24/7 ՌԵԺԻՄՈՎ, ԶԵՐԾ Է ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԵՐԻՑ ԵՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ»
Խնայողական և բանկային հաշվի բացման սակագներ
* Բանկային ծառայություններից օգտվելիս անհրաժեշտ է բացել ՀՀ դրամով բանկային հաշիվ: Ժամկետային ավանդ ներդնելիս, պարտատոմս ձեռքբերելիս, պահատուփ բացելիս, բրոքերային հաշիվ բացելիս հաշվի բացման միջնորդավճար չի գանձում:
** Միջնորդավճարը գանձվում է միայն առաջին դրամային հաշվի բացման համար:
*** Հաճախորդի որևէ հաշվի շրջանառությունը (այդ թվում քարտային) տարածվում է հաճախորդի մնացած բոլոր հաշիվների վրա (այս դրույթը գործում է միայն միջնորդավճարի գանձման տեսանկյունից): Ընդ որում, եթե հաճախորդը ունի գործող քարտին կից քարտային հաշիվ միայն, ապա միջնորդավճարը չի գանձվում, իսկ փակված քարտին կից քարտային հաշվի դեպքում միջնորդավճարը գանձվում է: Միջնորդավճարը գանձվում է յուրաքանչյուր օրացուցային կիսամյակին հաջորդող երկու շաբաթվա ընթացքում:
Նախորդ 12 ամիսների ընթացքում բոլոր հաշիվներով շրջանառության բացակայության դեպքում հաճախորդի հաշվով դեբետագրումը սահմանափակվում է յուրաքանչյուր օրացուցային եռամսյակին հաջորդող երկու շաբաթվա ընթացքում: Նախորդ 12 ամիսների ընթացքում հաշվով շրջանառության բացակայության և մնացորդի զրոյական լինելու դեպքում հաճախորդի հաշիվը փակվում է յուրաքանչյուր օրացուցային կիսամյակին հաջորդող երկու շաբաթվա ընթացքում:
Բրոքերային հաշիվների նկատմամբ հաշվի վարման միջնորդավճար չի կիրառվում:
**** Բանկը յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար սահմանում է արտարժույթի առք և վաճառքի փոխարժեքներ, որոնք գործում են Բանկի աշխատանքային ժամերին: Հեռակառավարման համակարգերով հաճախորդների սպասարկման ընթացքում աշխատանքային ժամերից դուրս (մինչև ժամը 09:30 և ժամը 17:00-ից հետո), նաև ոչ աշխատանքային օրերին (այդ թվում նաև շաբաթ օրերին) ստացված արտարժույթի փոխանակման հայտերը Բանկի կողմից կարող են մերժվել:
***** Տեղեկանքի հայտը պետք է ներկայացված լինի առնվազն 1 /մեկ/ բանկային օր առաջ:
Ընթացիկ հաշվին կանխիկ միջոցները մուտքագրվում են գումարի ներկայացման պահին, իսկ անկանխիկ միջոցները` թղթակից բանկից հավաստիացնող փաստաթղթերի առկայության դեպքում:
Հաճախորդի կողմից ներկայացված հայտի հիման վրա Բանկը Հաճախորդին տրամադրում է կանխիկ միջոցներ` հետևյալ ժամկետներում և սահմանաչափերով.
Բանկն ընդունում է Հաճախորդի կողմից ներկայացված վճարման հանձնարարականը Բանկի կողմից սահմանված գործառնական ժամերի ընթացքում:
Հաճախորդի, այդ թվում` հեռահար կապի միջոցներով ստացված հայտերով` արտարժույթի գործառնությունները, անկախ հայտի ստացման պահից, իրականացվում են Բանկի կողմից գործարքի փաստացի կատարման պահի դրությամբ Բանկի կողմից տվյալ պահին սահմանված փոխարժեքներով և կարգով: Աշխատանքային ժամերից դուրս, ինչպես նաև ոչ աշխատանքային օրերին ստացված արտարժույթի փոխանակման, անկանխիկ ոսկու առքուվաճառքի հայտերը Բանկի կողմից կարող են մերժվել:
* Բացառությամբ ստորև նշված դեպքերի, որոնց պարագայում հաշվին կանխիկ միջոցների մուտքագրման դեպքում միջնորդավճար չի գանձվում.
*** Ժամը 13:00-ից մինչ 15:00-ը թղթային եղանակով ներկայացված 50 մլն դրամը չգերազանցող վճարման հանձնարարականների (14:00-ից մինչև 15:15-ը էլեկտրոնային վճարման հանձնարարականների դեպքում) հիման վրա նույն բանկային օրը փոխանցում կատարելու համար գանձվում է 10,000 ՀՀ դրամ միջնորդավճար` յուրաքանչյուր վճարման հանձարականի համար:
**** Փոխանցումը կատարվում է ԱՄՆ դոլարով, իսկ ստացողի հաշվին մուտքագրվում է հաճախորդի նախընտրած արտարժույթով:
Հայտարարություններ
Հաճախորդի` Բանկում ունեցած հաշիվներին առկա միջոցները տնօրինելու Հաճախորդի իրավունքը չի կարող սահմանափակվել, բացառությամբ դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների կամ հարկային մարմինների կողմից ներկայացված հայտերի հիման վրա ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվում առկա միջոցների նկատմամբ սահմանափակում կիրառվելու (արգելադրվելու), հաշվով գործառնությունները դադարեցվելու դեպքում, ինչպես նաև պայմանագրային հարաբերություններ սահմանող փաստաթղթերով, ՀՀ օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:
Առանց հաճախորդի կարգադրության` հաշվում եղած դրամական միջոցները թույլատրվում է բռնագանձել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների և հարկային մարմինների կողմից ներկայացված գրության/հայտի հիման վրա, ինչպես նաև հաճախորդի հետ կնքված պայմանագրերով սահմանված կարգով և ՀՀ օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:
Բանկային հաշվում առկա դրամական միջոցների մնացորդի հատուցման երաշխավորող է հանդիսանում Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը` «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն (գտնվելու վայրը՝ ՀՀ, ք. Երևան, 0010 Խորենացի 15, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն):
Համաձայն «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի` Բանկում բացված հաշվարկային, ընթացիկ, ժամկետային, խնայողական կամ այլ հաշվի վրա գտնվող դրամական միջոցները համարվում են բանկային ավանդ:
Ավանդների երաշխավորվող սահմանաչափերը հետևյալն են՝
Ընդ որում Բանկում առկա բոլոր
Հայտարարություն` ֆիզիկական անձը հնարավորություն ունի ներկայացնելու ֆինանսական կազմակերպության և սպառողի միջև կնքվող գործարքից բխող պահանջները Ֆինանսական համակարգի հաշտարարին: «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ կնքել է համաձայնագիր, որը տարածվում է միայն այն պահանջների վրա, որոնց գույքային պահանջի չափը չի գերազանցում 250.000 ՀՀ դրամ կամ դրան համարժեք արտարժույթը և գործարքի գումարի չափը չի գերազանցում 500.000 ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` «ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է»: Կից հղումը կայքին www.fininfօ.am :
Խնայողական հաշվի բացման պայմանագրով վճարվելիք տոկոսադրույքի հաշվարկման օրինակ`
Խնայողական հաշվի գումար` 200,000 ՀՀ դրամ
Ներդրման ամսաթիվ` 01/06/20
Տարեկան պարզ տոկոսադրույք` 4%
Տոկոսների վճարման առաջին ամսաթիվ` 30/06/20 (տոկոսագումարի հաշվարկն իրականացվում է խնայողական հաշվին գումարը մուտքագրվելու առաջին օրվանից)
Վճարվելիք տոկոսագումար = 200,000*4/100/365*30 = 657.53 ՀՀ դրամ
Վճարվելիք զուտ տոկոսագումար (նվազեցվում է 10% եկամտահարկի չափով) = 657.53- 657.53 * 10/100 = 591.77 ՀՀ դրամ
Խնայողական հաշվի գումար` 200,591.77 ՀՀ դրամ
01/07/20թ.-ին խնայողական հաշվի գումարը ավելացել է 50,000 ՀՀ դրամով:
Տոկոսների վճարման երկրորդ ամսաթիվ` 31/07/2020 (տոկոսագումարի հաշվարկն իրականացվում է խնայողական հաշվին գումարը մուտքագրվելու առաջին օրվանից)
Վճարվելիք տոկոսագումար = 250,591.77*4/100/365*31 = 851.33 ՀՀ դրամ
Վճարվելիք զուտ տոկոսագումար (նվազեցվում է 10% եկամտահարկի չափով) = 851.33- 851.33 * 10/100 = 766.20 ՀՀ դրամԽնայողական հաշվի գումար` 251,357.97 ՀՀ դրամ
01/08/20-ին խնայողական հաշվի գումարը նվազել է 100,000 ՀՀ դրամով
Տոկոսների վճարման երրորդ ամսաթիվ` 31/08/2020 (տոկոսագումարի հաշվարկ չի իրականացվում խնայողական հաշվից գումարը դուրս գրվելու օրվա համար, և քանի որ նոր մնացորդը սահմանված նվազագույն մնացորդից ցածր է, խնայողական հաշվին վճարվում է տոկոսագումար տարեկան 0.1% տոկոսադրույքի չափով)
Վճարվելիք տոկոսագումար = 151,357.97*0.1/100/365*31 = 12.86 ՀՀ դրամ
Վճարվելիք զուտ տոկոսագումար (նվազեցվում է 10% եկամտահարկի չափով) = 12.85- 12.85 * 10/100 = 11.57 ՀՀ դրամ
Նախկին պայմաններ
*ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է:
Կապ
+37410561111
info@
Հասցե
Վ. Սարգսյան 2
Երևան 0010, ՀՀ
Ամերիաբանկ ՓԲԸ © 2021 | Թարմացված է առ 03.02.2021 թ., 09:35
Հարգելի այցելու,
Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:
Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: