Եվրոյով ժամկետային ավանդ
Ամերիաբանկն առաջարկում է ավանդների հետևյալ տեսակները.
Սակագներ (տոկոսադրույք)
Նվազագույն գումարն է 200 Եվրո:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՁԵՐ ՀԱՇՎՈՒՄ ԱՌԿԱ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԵԿԱՄՈՒՏ ԿՍՏԱՆԱՅԻՔ ԴՈՒՔ, ԵԹԵ ՁԵՐ ԱՎԱՆԴԻ ԴԻՄԱՑ ՍՏԱՑՎԱԾ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՎԵՐԱՆԵՐԴՆԵԻՔ ԱՎԱՆԴԻ ՏԵՍՔՈՎ:
ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁևՆ Է`
Որտեղ`
i - մանրամասն սահմանված էֆեկտիվ տոկոսադրույքն է (ՄՍԷՏ),
Kn - դրամական միջոցների n հոսքերը բանկի տեսանկյունից,
N - դրամական միջոցների հոսքերի քանակը` կապված տվյալ ֆինանսական գործիքի հետ,
A - ներգրավված կամ տրամադրված միջոցի սկզբնական գումարը,
Dn - n-րդ դրամական հոսքի ստացման ժամանակահատվածը` արտահայտված առաջին հոսքից հետո անցած օրերի թվով (առաջին հոսքը միջոցի ներգրավման կամ տրամադրման ամսաթիվն է):
Եթե տեղեկատվական ամփոփագրում ներկայացված աղյուսակի համապատասխան դաշտում նշված է «X», ապա այն նշանակում է, որ տվյալ ավանդատեսակի համար այդ պայմանը կիրառելի չէ:
1. «ԱՄԵՐԻԱ ԱՎԱՆԴ» է համարվում ժամկետային ավանդի այն տեսակը, որի դեպքում ավանդի պայմանագրի գործողության ժամկետում Ավանդատուն (ինչպես նաև երրորդ անձը) չունի ավանդը ավելացնելու կամ նվազեցնելու, ինչպես նաև ավանդը մեկ արժույթից մեկ այլ արժույթի փոխարկելու իրավունք:
2. Հաճախորդի կողմից ավանդի պայմանագրի ժամկետից շուտ ամբողջությամբ դադարեցվելու դեպքում կատարվում է վերահաշվարկ՝ ավանդի պայմանագրի դադարեցման պահի դրությամբ ավանդի փաստացի գործողության ժամանակահատվածին համապատասխանող տվյալ ավանդատեսակի համար սահմանված տոկոսադրույքով:
Եթե ավանդի ներդրման պահից անցել է մինչև 30 օր, ապա ավանդը ժամկետից շուտ դադարեցնելու դեպքում կատարվում է վերահաշվարկ՝ տարեկան 0.1% տոկոսադրույքով:
Տվյալ հնարավորությունը ընտրելիս տոկոսների վճարման «ժամկետի սկզբում» եղանակը կիրառելի չէ:
3. Հաճախորդն իրավունք ունի ավելացնել ավանդի գումարը՝ բացառությամբ ավանդային պայմանագրի գործողության վերջին 3 ամիսների: Ավանդի գումարը կարող է համալրվել ավանդային պայմանագրի գումարի առավելագույնը 30%-ի չափով: Ավանդատուի հաշվին Ավանդատուի անունով կարող են մուտքագրվել նաև երրորդ անձանցից ստացված դրամական միջոցներ` նրա ավանդի հաշվի մասին անհրաժեշտ տվյալների նշումով:
Տվյալ հնարավորությունը ընտրելիս տոկոսների վճարման «ժամկետի սկզբում» եղանակը կիրառելի չէ:
4. Հաճախորդն իրավունք ունի նվազեցնել ավանդի գումարը՝ բացառությամբ ավանդային պայմանագրի գործողության առաջին 3 ամիսների: Ավանդի գումարը կարող է նվազել ավանդային պայմանագրի գումարի առավելագույնը 30%-ի չափով: Վերադարձված մասի նկատմամբ կուտակված տոկոսների վերահաշվարկ չի կատարվում:
Ավանդի գումարի նվազեցման դեպքում Բանկը Ավանդատուին հանձնում է ավանդային հաշվի քաղվածք: Քաղվածքի ստացման փաստն Ավանդատուն հաստատում է ստորագրությամբ, որով հավաստում է Ավանդի գումարի փաստացի նվազեցումը:
Տվյալ հնարավորությունն ընտրելիս տոկոսների վճարման «ժամկետի սկզբում» եղանակը կիրառելի չէ:
2 մլրդ ՀՀ դրամից կամ դրան համարժեք արտատժույթից ավել ավանդների դեպքում՝ պայմանները սահմանվում են համաձայն Բանկի ներքին իրավական ակտերի:
Պայմաններ
Նախկին պայմաններ
*ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է:
Կապ
+37410561111
info@
Հասցե
Վ. Սարգսյան 2
Երևան 0010, ՀՀ
Ամերիաբանկ ՓԲԸ © 2020 | Թարմացված է առ 25.12.2020 թ., 15:14
Հարգելի այցելու,
Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:
Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: