thumbnail image
Ամերիաբանկի գլխավոր էջ
Ամերիաբանկի գլխավոր էջ
  • Գլխավոր
  • Ավանդ «Ամերիա»
  • Խնայողական Հաշիվ
  • Ապրի'ր, խնայի'ր հայերեն
  • …  
    • Գլխավոր
    • Ավանդ «Ամերիա»
    • Խնայողական Հաշիվ
    • Ապրի'ր, խնայի'ր հայերեն
Հաշվիչ
Ամերիաբանկի գլխավոր էջ
Ամերիաբանկի գլխավոր էջ
  • Գլխավոր
  • Ավանդ «Ամերիա»
  • Խնայողական Հաշիվ
  • Ապրի'ր, խնայի'ր հայերեն
  • …  
    • Գլխավոր
    • Ավանդ «Ամերիա»
    • Խնայողական Հաշիվ
    • Ապրի'ր, խնայի'ր հայերեն
Հաշվիչ
Ամերիաբանկի գլխավոր էջ
  • Գլխավոր
  • Ավանդ «Ամերիա»
  • Խնայողական Հաշիվ
  • Ապրի'ր, խնայի'ր հայերեն
  • Search
    • «Ապրի՛ր հայերեն» մրցույթ

      «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն (այսուհետ՝ Բանկ կամ Ամերիաբանկ) մայիսի 29-ից հայտարարում է «Ապրի՛ր հայերեն» մրցույթ (այսուհետ՝ Մրցույթ) 2020թ. «Ամերիաբանկ» ՓԲԸ կողմից կորպորատիվ նվերների գնման նպատակով։

       

      Իմանալ ավելին

    • Մրցույթն անց է կացվելու Բանկի՝ www.facebook.com սոցիալական ցանցի (այսուհետ՝ Ֆեյսբուք) պաշտոնական էջում՝ https://www.facebook.com/Ameriabank/։


      Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանում ստեղծված/գրանցված և գործունեություն ծավալող իրավաբանական անձինք և/կամ այն իրավաբանական անձինք, որոնց արտադրանքը պատրաստվում/մշակվում է Հայաստանում:

    • Մրցույթին մասնակցելու նպատակով անհրաժեշտ է ներկայացնել ստորև ներկայացված կատեգորիաներին (լոտերին) համապատասխանող փաթեթավորված նվերներ/նվերների փաթեթներ (այսուհետ Նվեր)` բանկի կորպորատիվ բրենդավորմամբ.

      Նվեր 1

      Նվեր 1

      Յուրաքանչյուր Նվերի ընդհանուր գինը՝ առավելագույնը 20.000 ՀՀ դրամ (ներառյալ` հարկերը):
      Այլ պայմաններ՝ մուգ գույների օգտագործում, բարձր որակ և ներկայացուցչական տեսք։

      Քանակը՝ 200 հատ։

      Նախատեսված է կանանց և տղամարդկանց համար:

    • Նվեր 2

      Նվեր 2

      Յուրաքանչյուր Նվերի ընդհանուր գինը՝ 3.000 – 5.000 ՀՀ դրամ (ներառյալ` հարկերը):

      Քանակը՝ 600-700 հատ:

      Նախատեսված է կանանց համար:

    • Նվեր 3

      Նվեր 3

      Յուրաքանչյուր Նվերի ընդհանուր գինը՝ 3.000 – 5.000 ՀՀ դրամ (ներառյալ` հարկերը):
      Քանակը՝ 400-500 հատ։

      Նախատեսված է տղամարդկանց համար:

    • Նվեր 4

      Նվեր 4

      Յուրաքանչյուր Նվերի ընդհանուր գինը՝ 2.000-3.000 ՀՀ դրամ (ներառյալ` հարկերը):

      Քանակը՝ 1000-1200 հատ։

      Նախատեսված է կանանց և տղամարդկանց համար:

    • Նվեր 5

      Նվեր 5

      Յուրաքանչյուր Նվերի ընդհանուր գինը՝ առավելագույնը 8.000 ՀՀ դրամ (ներառյալ` հարկերը):

      Քանակը՝ 200-300 հատ։

      Նախատեսված է կանանց համար:

    • Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է livearmenian@ameriabank.am էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկել նամակ Մրցույթի պայմաններին համապատասխանող առաջարկներով` ներկայացնելով հետևյալ տեղեկատվությունը.

      • Մրցույթին մասնակցող անձի/կազմակերպության ամբողջական անունը/անվանումը,
      • Մրցույթին մասնակցող անձի/կազմակերպության պաշտոնական կայքէջը և/կամ ֆեյսբուքյան էջը (առկայության դեպքում),
      • Մրցույթին ներկայացվող  Նվերի լուսանկարը և մանրամասն նկարագրությունը, 
      • Նշում այն մասին, թե Մրցույթի պայմաններում նշված որ կատեգորիային (լոտերին) է վերաբերում ներկայացված առաջարկը,
      • Մրցույթին մասնակցող անձի կոնտակտային տվյալները (հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե)։
    • Մրցույթի այլ պայմաններ

      • Մրցույթին մասնակցելու նպատակով առաջարկները կարող են ուղարկվել ս.թ. մայիսի 29-ից՝ Մրցույթի մասին հայտարարության հրապարակմանը հաջորդող օրվա Երևանի ժամանակով ժամը 00։01-ից սկսած մինչև ս.թ. հունիսի 29-ը, Երևանի ժամանակով ժամը 23:59-ը ներառյալ:
      • Մրցույթի շրջանակում ստացած բոլոր առաջարկները կուսումնասիրվեն Բանկի Մարքեթինգի և հաղորդակցության կենտրոնի բոլոր աշխատակիցներից բաղկացած Մրցութային հանձնաժողովի կողմից, որից հետո կհայտարարվեն առաջնային ֆիլտրում անցած և Մրցույթի պայմաններին համապատասխանող առաջարկները։ 
      • Բոլոր ընտրված առաջարկները կտեղադրվեն Բանկի պաշտոնական կայքում և կանցնեն առցանց քվեարկության փուլ (ս.թ. հուլիսի 12-ին, Երևանի ժամանակով մինչև ժամը 24:00-ը ներառյալ): Մրցույթի պայմաններին չհամապատասխանող առաջարկները կհամարվեն մերժված։
      • Մրցույթի յուրաքանչյուր կատեգորիայում (լոտում) հուլիսի 22-ի` Երևանի ժամանակով ժամը 16:00-ի դրությամբ ամենաշատ քանակով ձայն հավաքած առաջարկը/ները կընտրվի/կընտրվեն որպես Մրցույթի հաղթող։
      • Մրցույթի վերջնական արդյունքները կամփոփվեն և Մրցույթի յուրաքանչյուր կատեգորիայի (լոտի) հաղթողները կհրապարակվեն մինչև ս.թ. հուլիսի 22-ը (Երևանի ժամանակով մինչև ժամը 24:00-ը ներառյալ) Բանկի՝ www.facebook.com սոցիալական ցանցում (այսուհետ՝ «Ֆեյսբուք») պաշտոնական էջում: Մրցույթի հաղթողներն այդ մասին կծանուցվեն նաև հեռախոսազանգի միջոցով՝ իրենց կողմից նշված կոնտակտային հեռախոսահամարներով։
    • Մրցանակները

      Մրցանակները

      Մրցույթի արդյունքներով հաղթող ճանաչված անձինք կստանան համապատասխան Նվերների պատրաստման/գնման պատվեր Բանկի կողմից՝ Մրցույթի պայմաններում նշված քանակներին և գներին համապատասխան: Ընդ որում, Մրցույթում հաղթող ճանաչված անձանց և Բանկի միջև հետագա հարաբերությունները կծագեն և կկարգավորվեն` ըստ համապատասխան պայմանագրի (ծառայությունների մատուցման կամ ապրանքի գնման պայմանագիր), իսկ պայմանագրի կնքման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացվի մրցույթի հաղթողներին:

    Կապ

    +37410561111

    info@ameriabank.am

    Հասցե

    Վ. Սարգսյան 2

    Երևան 0010, ՀՀ

    Ամերիաբանկ ՓԲԸ © 2020 | Թարմացված է առ 25.12.2020 թ., 15:14

     

    Հարգելի այցելու,

    Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

     

    Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

     

    Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

      Զանգ
      Հասցե
    Cookie Use
    We use cookies to ensure a smooth browsing experience. By continuing we assume you accept the use of cookies.
    Learn More